Հունիսի սկզբին արցախցի բլոգեր Գևորգ Առստամյանի նկատմամաբ քրեական հետապնդում էր հարուցվել նախաքննություն իրականացնող անձի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։
Առստամյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Նախաքննությունն արդեն ավարտվել է։ Առստամյանի պաշտպան Սիփան Կեսոյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ գործն ուղարկվել է դատարան։ Հուլիսի 3-ին առավոտյան ժամը 10-ին Շենգավիթի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արշակ Մաթևոսյանի, տեղի կունենա նախնական դատական լսումները՝ դռնբաց ռեժիմով։
Հիշեցնենք, որ Գևորգ Առստամյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգքրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նշենք, որ խոսքը վերաբերում է ապրիլի 1-ին և 2-ին Գևորգ Առստամյանի ֆեյսբուքյան եթերներին, որտեղ նա բարկացած խոսում է քննիչների և ոստիկանների մասին, որոնց դիմել էր իր հետ տեղի ունեցած միջադեպերի հետ կապված, որոնց, սակայն, ըստ Առստամյանի ընթացք չէր տրվել։
Վովա Հակոբյան